Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ օրական իրականացվում է 18-24 չվերթ․ Քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական

Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ օրական իրականացվում է 18-24 չվերթ․ Քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական
Հայաստան
18:18, 16 март 2022
Այս օրերին Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ օրական կտրվածքով իրականացվում է 18-24 չվերթ։ Այս մասին Civic.am-ին հայտնեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

Նրա խոսքով՝ այս պահին կան ռուսական ավիաընկերություններ, որոնք անժամկետ դադարեցրել են Ռուսաստանից դեպի Հայաստան թռիչքները, օրինակ՝  «Աէրոֆլոտ»-ը, «Ուրալ»-ը, «Սիբիր»-ը: «Այս ընկերությունները չեղարկել են թռիչքները և դեռ չգիտենք, թե երբ կվերականգնվեն»,-նշեց Լիլիթ Աղաբեկյանը և հավելեց, որ այս ֆոնի վրա ավելացել են որոշ ռուսական գործող այլ ավիաընկերությունների չվերթների հաճախականությունը՝ Ռուսաստանից դեպի Հայաստան: «Ինչպես նաև հայկական ավիաընկերությունները ևս շատացրել են դեպի Ռուսաստան չվերթների հաճախականությունը՝ օրինակ՝ «Արմենիա էյրվեյզը», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ֆլայուան Արմենիան», «Շիրակը»։