Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըստ թուրք նախարարի՝ թուրքական Pegasus ավիաընկերությունն առաջիկայում կսկսի Ստամբուլ-Երևան թռիչքները

Ըստ թուրք նախարարի՝ թուրքական Pegasus ավիաընկերությունն առաջիկայում կսկսի Ստամբուլ-Երևան թռիչքները
Տարածաշրջան
20:17, 23 декабрь 2021
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն պնդել է, որ առաջիկայում  Ստամբուլ-Երևան թռիչքները կվերսկսվեն: 

Նրա խոսքերով,  «Pegasus» թուրքական ավիաընկերությունը սկսել է նախապատրաստվել թռիչքներին: Ըստ թուրք նախարարի՝ փոխադարձ թռիչքները կսկսվեն առաջիկա օրերին:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էր անցած շաբաթ հայտարարել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի միջեւ թռիչքներ կսկսեն իրականացվել:

Տեղեկացնենք նաև, որ դեկտեմբերի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի  մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանն նույնպես խոսել էր այս թեմայով:  Ըստ նրա՝ այս պահի դրությամբ ո՛չ հայկական, ո՛չ թուրքական ավիաընկերությունների կողմից հայտեր չի ստացել Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելու համար: