Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Yandex-ի մոտ 100 աշխատակիցներ տեղափոխվել են Երևան, ընկերությունը հերքել է գլխամասի տեղափոխությունը

Yandex-ի մոտ 100 աշխատակիցներ տեղափոխվել են Երևան, ընկերությունը հերքել է գլխամասի տեղափոխությունը
Հայաստան
11:24, 17 март 2022
Ռուսական Յանդեքս ընկերությունը Երևանում տեղ է փնտրում Ռուսաստանից Հայաստան տեղափոխված իր աշխատակիցների համար, որպեսզի նրանք կարողանան աշխատել նույն վայրից։ Այս մասին RBC.ru-ին հայտնել են Յանդեքսի մամուլի ծառայությունից։

Ընկերությունը նշել է, որ երկար ժամանակ է, ինչ Երեւանում ունի Yandex.Taxi գրասենյակ։ «Ընկերությունն ունի հեռավար աշխատելու հնարավորություն։ «Գլխամասային գրասենյակի տեղափոխում կամ աշխատակիցների տեղափոխում չկա», – ավելացրել են Յանդեքսի մամուլի ծառայությունը։