Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղումներ են սպասվում․ եղանակը՝ առաջիկա օրերին

Տեղումներ են սպասվում․ եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստան
14:20, 02 апрель 2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ ապրիլի 2-ի ցերեկը, 3-5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 2-6-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-ի ցերեկը, 6-իգիշերը առանձին շրջաններում, 6-ի ցերեկը, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 3-6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով: