Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Երևանում մեքենաներ են բախվել․ կա տուժած
Հայաստան
22:35, 09 май 2022
Մայիսի 9-ին, ժամը 15:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշ 5-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ս․ Մ․), «Mercedes C180» և «Mercedes E» մակնիշների ավտոմեքենաները։«Mercedes C180» մակնիշի ուղևոր Ա․ Ա․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հերթապահություն մինչ էլեկտրական ցանցի աշխատակիցների մոտենալը։