Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բացվել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի մասնակցության հայտերը

Բացվել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի մասնակցության հայտերը
Հայաստան
19:15, 04 июль 2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան մոտ 60 կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։

Բացվել են մրցույթին դիմած կազմակերպությունների ներկայացրած հայտերը, և մեկնարկել է գնահատման գործընթացը։

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը 2022 թ. փետրվարի 16-ին հայտարարել էր Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան կմ0+000-կմ60+022 ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթաց։

Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված՝ մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ։