Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1 միլիարդ դոլար, 60 կմ ճանապարհ, թունելներ ու կամուրջներ․Կառավարությունը հաստատեց Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը

1 միլիարդ դոլար, 60 կմ ճանապարհ, թունելներ ու կամուրջներ․Կառավարությունը հաստատեց Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը
Հայաստան
13:13, 24 сентябрь 2021
Գործադիրը կառավարության այսօրվա նիստում հաստատեց Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդգծեց, որ այս որոշումով արձանագրում են Հյուսիս-Հարավ խոշորածավալ ծրագրի սկիզբը: Վաչե Տերտերյանը նշեց, որ իրենց գնահատականով մինչև 2022-ի ավարտը պետք է գնման գործընթացների, մրցույթների անցկացման ավարտ ունենան:

«Առաջնահերթությունը պայմանավորված է մեզ համար ստրատեգիական նշանակություն ունեցող դեպի Իրան կապող ճանապարհահատվածի կառուցմամբ: Սա լրիվ նոր որակի ճանապարհահատված կլինի, կապահովի հարավային շրջանների կապը մեր երկրի կենտրոնական շրջանների հետ: Ամենակարևորը այդ կապը կլինի արագընթաց, անվտանգ և հուսալի»,-նշեց Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարը նշեց, որ 100 կմ/ժ հաշվարկային արագությամբ 60 կմ երկարությամբ նոր ճանապարհահատված կլինի: 7 կմ երկարությամբ կամուրջներ կլինեն և 12.5 կմ երկարությամբ թունելներ:

«Ծրագրի արժեքը շինարարության մասով 474.3 մլրդ դրամ է, իսկ ընդհանուր արժեքը՝ 487 մլդր դրամ: Այս ծրագրի իրականացումը ենթադրում է նաև մեծածավալ նախապատրաստական աշխատանքներ»,-ասաց Վաչե Տերտերյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արդեն մրցութային փաթեթներն են պատրաստելու և միջազգային մրցույթ հայտարարեն: Վարչապետը հույս հայտնեց, որ 2022-ի ավարտին արդեն շինարարության նախնական փուլը կմեկնարկի