Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, որոշ տեղերում կտաքանա մինչև +41 աստիճան

Այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, որոշ տեղերում կտաքանա մինչև +41 աստիճան
Հայաստան
11:10, 08 июль 2022
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։