Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխությունները կնպաստեն ներդրողների արդյունավետ գործունեությանը․ Բադասյան

ՀՀ կառվարությունն այսօր ընդունեց  «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
 
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կորպորատիվ իրավունքին վերաբերող կարգավորումները համապատասխանեցնել ժամանակի զարգացումներին։ Ակնկալվում է հնարավորություն ստեղծել թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրողների համար առավել արդյունավետ իրականացնելու ընկերությունների ֆինանսավորումը և՛ պարտքի, և՛ բաժնեմասնակցության միջոցով, ստեղծել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության լրացուցիչ գործիքներ` միաժամանակ պահպանելով հավասարակշռությունը փոքր և խոշոր բաժնետերերի շահերի միջև, նախատեսել ընկերության կառավարման գործընթացում ճկունության կիրառման հնարավորություններ, անհատականացված մոտեցումներ յուրաքանչյուր տեսակի և կատեգորիայի ներդրողների և բաժնետերերի համար։ Իր հերթին, անհատականացված մոտեցում ցուցաբերելու հնարավորությունը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ներդրումային դաշտի այցեքարտերից մեկը։

 Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ,  ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: