Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ-ում քննարկվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում 2020 թ. կատարված փոփոխությունները

ՊԵԿ-ում քննարկվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում 2020 թ. կատարված փոփոխությունները
Հասարակություն
14:02, 06 март 2021
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում և քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ 

?Հանդիպման հիմնական նպատակը «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում 2020 թվականին կատարված փոփոխությունների քննարկումն էր, դրանից բխող համապատասխան միջոցառումները, հասարակական կազմակերպությունների հանրային հաշվետվողականությանը վերաբերող հարցերը։

?Կառուցողական երկխոսության արդյունքում ամբողջացվել են կոմիտեի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիտարկումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս նման քննարկումները դարձնել շարունակական, համատեղ աշխատանքի միջոցով մշակել քննարկված հարցերի առավել արդյունավետ լուծումները: