Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուսով ենք ՌԴ աջակցությամբ բացել Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիները. Նիկոլ Փաշինյան

Հուսով ենք ՌԴ աջակցությամբ բացել Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիները. Նիկոլ Փաշինյան
Հայաստան
14:01, 07 сентябрь 2022
Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ սահմանների բացմամբ և ակնկալում է գործընթացն ավարտին հասցնել Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ։ Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումում։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում տրանսպորտա-հաղորդակցության ուղիների բացմամբ։

«Մենք շատ շահագրգռված ենք դրանում և հուսով ենք մոտ ապագայում այդ հարցը լուծել Ռուսաստանի աջակցությամբ»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։