Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իմ սիրտը ցավում է հայերի համար, Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Ջիմ Կոստա

Իմ սիրտը ցավում է հայերի համար, Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Ջիմ Կոստա
Հայաստան
10:22, 13 сентябрь 2022
Ադրբեջանը չի ցանկանում հետևել խաղաղ կարգավորման գործընթացին, այդ ամենի համար մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան։

«Ես դատապարտում եմ Ադրբեջանի չհրահրված հարձակումը Հայաստանի վրա։ Իմ սիրտը ցավում է Հայաստանի ժողովրդի համար և ես վճռականորեն աջակցում եմ նրանց։ Ադրբեջանը չի ցանկանում հետևել խաղաղ կարգավորման գործընթացին ու մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք»,- գրել է նա։

ԱՄՆ պետդեպը ևս հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումներով: