Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօրվա դրությամբ Արցախին տրամադրված աջակցության ծրագրերը երկու տասնյակ են․ Մհեր Գրիգորյան

Այսօրվա դրությամբ Արցախին տրամադրված աջակցության ծրագրերը երկու տասնյակ են․ Մհեր Գրիգորյան
Հայաստան
11:14, 15 апрель 2021
Այսօր՝ ապրիլի 15-ին ԱԺ-ն շարունակում էր երեկ ընդհատված նիստը։ Նախքան նիստն սկսելը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ այսօր բաց դռների շրջանակում ԱԺ են այցելել Արագածոտնի մարզի Վ․Պետրոսյանի անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ ԱԺ դահլիճը ողջունեց նրանց։ Այնուհետև ԱԺ-ն շարունակելով քննարկել Կառավարության ծրագրի 2020թ․կատարման արդյունքների մասին զեկույցը՝ ամբիոնի մոտ հրավիրվեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Ծրագրի հարակից զեկուցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ երկու առանցքային թեմաներին՝ Արցախի աջակցության ծրագրերին և կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալ տնտեսական միջոցառումներին։ Փոխվարչապետը նախքան ծրագրերին անդրադառնալը նշեց, որ այսօրվա դրությամբ Արցախին տրամադրված աջակցության ծրագրերը երկու տասնյակ են և ներկայումս էլ շարունակվում են․ 
  1. Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցություն է տրամադրվել  զինհիմնադրամի միջոցով ամսական 500․000 դրամ։ Սա կամուրջ միջոցառում է և նպատակ է հետապնդում իրականացնել աջակցությունը մինչև զինծառայողների հիմնադրամի շահառու դառնալը։ Այստեց նույնականացված ունենք 600 ընտանիք և փաստացի վճարված գումարի չափը կազմել է 1մլրդ դրամ։ 
  2. Խեղում ստացած զինծառայողների աջակցություն՝ զինհիմնադրամի միջոցով 6 ամսով՝ ամսական եռապատկվելով զինհիմնադրամի կողմից տրամադրվող 100․000-ական դրամը։ Սա նույնպես կամուրջ միջոցառում է մինչև վերջնական շահառու դառնալը։ Այս պահին այստեղ ունենք 265 նույնականացված շահառու և այս պահին օգտագործված միջոցների չափը կազմում է 200մլն դրամ։ 
  3. Հյուրընկալ ընտանիքների և հյուրատների աջակցության երկու ծրագրերի նպատակը 6ամսյա ընթացքում ամսական 30․000 դրամ՝ Հայաստանի դեպքում, և 45․000 դրամ՝ Արցախի դեպքում հատուցում։ Այս պահի դրությամբ շահառուների թիվը 8410 են։ Վճարվել է 1․1մլրդ դրամ։ 
  4. Ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսումնական վարձի 100 տոկոսի փոխհատուցման ծրագրով ունենք 4210 շահառու, փաստացի վճարվել է 900մլն դրամ։ 
  5. Մնացած Քաղաքացիական անձանց ընտանիքներին և վիրավորում ստացած քաղաքացիական անձանց համար մեկ ամսյա օժանդակության ծրագիր է 1-5մլն դրամ։ Այս ծրագրով առկա է 56 նույնականացված շահառու, վճարվել է 200մլն դրամ։ 
  6. Վիրավորում ստացած զինծառայողների աջակցության ծրագրով առկա է 6500 շահառու, վճարվել է 3․3մլրդ դրամ։
  7.  Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան համայնքների բնակիչներին աջակցություն տրամադրվել է մեկանգամյա 300,000 դրամ և 68,000 դրամ վեց ամսյա ընթացքում։ Շահառու են հանդիսանում 35 ընտանիք, շուրջ 15մլն դրամ արդեն վճարվել է։ 
  8. Հայաստանում պատերազմի հետևանքով անշարժ գույքը վնասված անձանց փոխհատուտուցում է տրամադրվել 77 շահառուի, վճարվել է 50մլն դրամ։