Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարություն Մանուչարյանը հրաժարվում է Բերդի համայնքապետի պաշտոնից

Հարություն Մանուչարյանը հրաժարվում է Բերդի համայնքապետի պաշտոնից
Հայաստան
22:35, 07 октябрь 2022
«Սիրելի’ հայրենակիցներ,


Օրեր առաջ մենք միասին հաղթեցինք մեր համայնքում և հերթական անգամ ապացուցեցինք, որ թասիբով ու պատվով ժողովուրդ ենք:

Այսօր ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից:

Այդ որոշումը վերաբերում է միայն մանդատին, այլ ոչ երբեք այն պարտականություններին և պարտավորություններին, որոնք ես ստանձնել եմ ձեր առաջ և խոսք եմ տվել իրականացնել:

«Զորավոր Համայնք» դաշինքը ձեր վստահությամբ և աջակցությամբ հաղթանակ է տարել և իրականացնելու է տրված խոստումները:


Համայնքի բարեկեցությունը, զարգացումը, ապահովությունն ու անվտանգությունն ինձ համար վեր են ցանկացած տեսակի անձնական շահից և պաշտոնից:

Ես շարունակելու եմ ապրել ու աշխատել հանուն մեր համայնքի:

Ես մեր դաշինքի մի մասն եմ, շարունակում եմ մնալ ձեզանից յուրաքանչյուրի կողքին կանգնած և յուրաքանչյուրիդ հոգսով ապրող:

Սիրով՝ ձեր Հարություն Մանուչարյան»,- գրել է Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարություն Մանուչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխարինվել է գրավով։