Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեք տարի շարունակ մենք միասին անցել ենք դժվարին ու պատասխանատու ճանապարհ, եկեք շարունակենք այն. Սևակ Միքայելյան

Երեք տարի շարունակ մենք միասին անցել ենք դժվարին ու պատասխանատու ճանապարհ, եկեք շարունակենք այն. Սևակ Միքայելյան
Քաղաքականություն
15:37, 10 ноябрь 2021
2018 թվականի հոկտեմբերի 21-ին ստանալով ձեր վստահության քվեն՝ Հրազդան համայնքի պատմության մեջ բացեցինք մի նոր էջ՝ մեկնարկ տալով անհնարին թվացող բազմաբնույթ ծրագրերի իրականացմանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրազդանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համասնական ցուցակը գլխավորող Սևակ Միքայելյանը՝ շարունակելով.

«Պաշտոնավարման ընթացքում մշտապես գործել եմ բաց և թափանցիկ՝ պահպանելով բնակիչ և համայնքի ղեկավար անմիջական կապը:

Վերջին երեք տարիներին համայնքային տարբեր ոլորտներում իրականացված մեծածավալ աշխատանքներն են փաստում, որ ձեզ տրված յուրաքանչյուր խոստում իրականություն է դառնում:

Ձեզանից յուրաքանչյուրի վստահությունն ինձ համար մշտապես վեր է եղել ամեն ինչից, մշտապես ուշադիր եմ եղել ձեր կողմից բարձրացված խնդիրներին և երբեք որևէ խնդիր չեմ անտեսել:

Մեր քաղաքում բացերն ու խնդիրները դեռևս բազմաթիվ են, քանի որ տարիներ շարունակ համայնքային միջոցները չեն ուղղվել Հրազդանի զարգացմանը: Չնայած այդ խնդիրներին և բացերին՝ մենք չենք հուսահատվել և հնարավոր բոլոր միջոցները գործի ենք դրել՝ ի բարօրություն մեր քաղաքի:

Համայնքային գրեթե բոլոր ոլորտներն այս տարիների ընթացքում առաջընթաց և զարգացում են ապրել, բոլորիս աչքի առաջ իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, որ չէին կատարվել երկար տարիներ:

Սիրելի համաքաղաքացիներ, ինձ համար Հրազդանը զարգացնելը գերխնդիր է, և վստահ եմ, որ միասնական ուժերով կարող ենք այն դարձնել հանրապետությունում զարգացած և ժամանակակից քաղաքներից մեկը:

Դեկտեմբերի 5-ին սպասվող համայնքային խոշորացման արդյունքում մեզ միացող նոր թաղամասերը նույնպես ինտենսիվ կերպով զարգացում են ապրելու և ներգրավվելու են բարեկարգման աշխատանքներին:

Վստահեցնում եմ՝ մշտապես լինելու եմ ձեր կողքին, քանի որ ձեզանից յուրաքանչյուրի վստահությունն ինձ համար ամենամեծ ձեռքբերումն է:

Սիրելի հայրենակիցներ, երեք տարի շարունակ մենք միասին անցել ենք դժվարին ու պատասխանատու ճանապարհ. այդ ճանապարհը եկեք միասին շարունակենք արածս գործով և ձեր վստահության քվեով:

Այս ընթացքում արդեն իսկ կատարված բազմաբնույթ աշխատանքներն ու ծրագրերը պետք է ունենան իրենց շարունակականությունն ու զարգացումը: Այս հավատով եմ ներկայացնում ձեզ բարեկեցիկ, զարգացող և օր օրի առաջընթաց ապրող Հրազդան ունենալու իմ ծրագրերն ու հետագա քայլերը:

Սիրելի հրազդանցիներ, ես ձեզանից մեկն եմ, ձեր կողքին և ձեր ընկերը, եկեք միասին շարունակենք մեր քաղաքը դարձնել առաջատարն ու լավագույնը: Եվս մեկ անգամ ակնկալում եմ ձեր աջակցությունը և վստահեցնում, որ շարունակելու ենք զարգացնել և բարեկարգել մեր բոլորի հարազատ համայնքն իր բոլոր բնակավայրերով»: