Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակության ու ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության հանդիպման ժամանակ վերահաստատվել է միասնականությունը՝ համատեղ ուժերով շարունակելու պայքարը

Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակության ու ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության հանդիպման ժամանակ վերահաստատվել է միասնականությունը՝ համատեղ ուժերով շարունակելու պայքարը
Հայաստան
15:17, 16 декабрь 2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել են Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակության հետ:

Քննարկվել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, համատեղ աշխատանքները` միջազգային եւ դիվանագիտական գործիքակազմերով օր առաջ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը:

Վերահաստատվել է միասնականությունը համատեղ ուժերով շարունակելու պայքարը: