Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՈւ-ում ներդրվող ծրագրերի նպատակն է բարձրացնել զորքերի մարտունակությունը. Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ

ԶՈւ-ում ներդրվող ծրագրերի նպատակն է բարձրացնել զորքերի մարտունակությունը. Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ
Հայաստան
17:14, 11 февраль 2023
Շարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցերը ՊՆ զորամասեր: 

Փետրվարի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել զորամասի սպայակազմի հետ: 

Նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ծանոթացել նրանց ծառայողական կենսագրությանը,  հետաքրքրվել սոցիալ-կենցաղային պայմաններով, լսել հուզող հարցերը: 

Սուրեն Պապիկյանը կարևորել է բրիգադի ծառայությունը խաղաղապահ առաքելություններ իրականացնելիս:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ բարեփոխումների շրջանակում Զինված Ուժերում ներդրվող ծրագրերի նպատակն է  բարձրացնել զորքերի մարտունակությունը, մարտական պատրաստությունը, ինչպես նաև բարելավել սպայակազմի սոցիալական պայմանները: