Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունն ԱՄԷ-ում կմասնակցի «IDEX 2023» միջոցառմանը

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունն ԱՄԷ-ում կմասնակցի «IDEX 2023» միջոցառմանը
Հայաստան
21:58, 15 февраль 2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատիրակությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում կմասնակցի «IDEX 2023» միջոցառմանը. այս մասին տեղեկաՆում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

««IDEX 2023» միջոցառմանը մասնակցելու նպատակով 2023 թվականի փետրվարի 18-25-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ:

Պատվիրակության կազմը և գործուղման ժամկետները՝ ըստ որոշման հավելվածի՝

Ռոբերտ Խաչատրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (պատվիրակության ղեկավար, 2023 թ. փետրվարի 19-21)
Գևորգ Մանթաշյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ (2023 թ. փետրվարի 20-22)
Արտյոմ Մեհրաբյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ (2023 թ. փետրվարի 20-24)
Սարգիս Խաչատրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական (2023 թ. փետրվարի 19-21)
Տաթևիկ Սողոմոնյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության առևտրի խթանման բաժնի գլխավոր մասնագետ (2023 թ. փետրվարի 18-25)։