Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Հայաստան
20:37, 03 июнь 2021
Հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը.տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մասնակիցներին են ներկայացվել բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, առանձին ոլորտների զարգացման վերաբերյալ փորձագիտական խմբերի կողմից մշակված փաստաթղթերը: Ամփոփելով կատարված աշխատանքները, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է զինված ուժերի զարգացման առաջնահերթություն հանդիսացող ուղղություններին և սահմանել հետագա աշխատանքների կազմակերպման ուղենիշները: