Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տեղեկացնում է պատահարի մասին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տեղեկացնում է պատահարի մասին
Հայաստան
15:59, 08 апрель 2023
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը («ԶՊՄԿ» ՓԲԸ) տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։ 

Աննխադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաև` արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։ Սրա հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային  և Մ2 մայրուղու Քաջարան - Մեղրի հատված: 

Ընկերության անձնակազմի օպերտաիվ աշխատանքի շնորհիվ արտահոսքը կասեցվել 15-20 րոպեների ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որոնք շարունակվում են նաև այսօր: 

Պատահարի վերաբերյալ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է ՀՀ Ընդերքի և Բնապահպանական տեսչական մարմնի Սյունքի մասնաճյուղին: