Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թվականի արդյունքներով` Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ․ ՀՀ վարչապետ

2022 թվականի արդյունքներով` Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ. այս մասին իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստի ընթացքում։

«Այս ցուցանիշով Հայաստանն, ինչպես նախորդ օրը պարզվեց միջազգային կազմակերպությունների հրապարակումներից, 4-րդն է աշխարհում: 

2022 թվականին 2017-ի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են ավելի քան 2 մլրդ դոլարով»: