Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում չպետք է վերահսկողություն իրականացնի. վարչապետը՝ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մասին

«ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն՝ բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում չպետք է վերահսկողություն իրականացնի, Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի Լաչինի միջանցքով ազատ երթևեկությանը»,- այսօր՝ ապրիլի 27-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այսպիսի կոնրետ եզրահանգում է արվել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի տեղադրումից, և հավելեց, որ հենց սա է նախատեսված 2020թ. եռակողմ հայտարարությամբ:

Վարչապետի խոսքով՝ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան Ստեփանակերտի ու Բաքվի միջև բանակցությունների առարկա միջազգային ֆորմատի շրջանակներում:

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ: Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը և պետք է ներդրվեն որևէ էսկալացիայի բացառման հստակ մեխանիզմներ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում