Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ն հայության նոր կառափնարանի վերածելու Ադրբեջանի ջանքերը պետք է կասեցվեն լայն միջազգային ներկայությամբ. Վարչապետ

«Մեզնից և միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ և անկեղծ իրական ջանքեր իրադրության հետագա լարում թույլ չտալու և համապարփակ կարգավորման հասնելու համար»,- այսօր՝ ապրիլի 27-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես ընդգծեց վարչապետը, ՀՀ-ն շարունակելու է այս ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը. «Բայց այդ ջանքերի հետ ամեն օր ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը: Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն, և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում: Որպես առաջին քայլ անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղումը»:

Մանրամասն՝ տեսանյութում