Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միանշանակ է, որ համակարգային վեթինգ ՀՀ-ում լինելու է․ Ռուսատամ Բադասյան

Միանշանակ է, որ համակարգային վեթինգ ՀՀ-ում լինելու է․ Ռուսատամ Բադասյան
Հայաստան
17:50, 23 июнь 2021
«Պետք է ուշադրություն դարձնել մեր նախընտրական ծրագրին, մենք արել ենք այն վեթթինքը, որը թույլ է  տալիս անել Սահմանադրությունը և ավելի համակարգային վեթթինգ նախընտրական ծրագրով նախատեսված է և կարծում եմ՝ առաջիկայում այդ աշխատանքները նոր ձևավորված կառավարությունը կկատարի»,- այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։

Նա նշեց, որ այստեղ ենթադրում է Սահմանդրության փոփոխություններ, նախընտրական ծրագրում գրված է՝ կոնկրետ ինչ ուղղություններով, և միանշանակ է, որ համակարգային վեթինգ ՀՀ-ում լինելու է։

Հարցին, թե անցումային արդարադատության մասին ինչ կասի,Ռուսատամ Բադասյանն ասաց, որ տերմիններն ունեն նշանակություն և անցումային արդարադատություն ասվածն իր մեջ պարունակում է բազմաթիվ գործիքակազմ և այդ բազմաթիվ գործիքակազմից որոշները կիրառվել են, որոշները կկիրառվեն։

«Դրա համար այդ ձևակերպմանը կխուսափեմ պատասխանելուց, երբ որ ավելի կոնկրետ  կհնչի հարցը, որ գործիքակազմի մասին է  խոսքը, անպայման դրան կանդրադառնամ»,- ասաց Ռուստամ Բադասյանը։