Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մարտի 1-ի գործով մենք ունենք նոր հանգամանքներ»․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պետք է ակնկալել «Մարտի 1»-ի գործի հետագա քննության մասով, ասաց, որ արդեն կա դատական որոշում և դատախազությունը պետք է որոշի՝ այդ ակտը ենթակա է բողոքարկման, թե՞ ոչ և ինքը չի կարող մեկնաբանել այլ մարմինների իրավասության տակ գտնվող գործողությունները։

Բադասյանը նշեց, որ քաղաքական նպատակը եղել է տեղի ունեցած ցավալի իրադարձությունների բացահայտումը, անկախ դատական համակարգի ստեղծումը, հակակոռուպցիոն բարեփոխումները և կարծիք հայտնեց, որ հանրային ընկալում կա, որ այստեղ իշխանությունը հապաղել է, դանդաղկոտություն է ցուցաբերել, և չուզեց արդարանալ, սակայն նշեց, որ ոլորտում կան արված բարեփոխումներ, որոնք ինստիտուցիոնալ մակարդակում են և տեսանելի չեն։ Սակայն, նախարարը նծեց նաև, որ հանրության հետ պետք է ազնիվ լինել և ընդունել, որ որոշծ հարցերում իրենց ձախողումներ ունեն։

Դիտարկմանը թե՝ ամենաբարձր մակարդակով նշվել է, որ «Մարտի 1»-ը բացահայտվել է, Բադասյանը նշեց․ «Մարտի 1-ի գործով մենք ունենք նոր հանգամանքներ, կոնկրետ գործով դատարանի որոշում: Դատաիրավական ոլորտի բարեփոխումներով հիմնական պատասխանատուն ես եմ, և քննադատության հիմնական թիրախն այն է, որ վեթինգ չի կատարվել, ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն ցանկացած որոշման պարագայում, եթե որոշվի, որ ես եմ պատասխանատուն դատաիրավական բարեփոխումներիր և վեթինգ չիրականացնելու: Մեր պայքարը Հայաստանում անկախ դատական իշխանություն ստեղծելու, բարեվարք դատավորներ ստեղծելու, պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական համակարգ ստեղծելու գործընթացը չի ավարտվել և անձնապես իմ պայքարը չի ավարտվել, ինչ կարգավիճակով էլ, որ դա կլինի»։