Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը խիստ հանձնարարական է տվել ոստիկանապետ Վահե Ղազարյանին

Փաշինյանը խիստ հանձնարարական է տվել ոստիկանապետ Վահե Ղազարյանին
Հայաստան
00:21, 28 июнь 2021
Ինչպես հայտնում է MediaNews-ը` Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարական է տվել ոստիկանապետին:

Հայաստանում հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո ներքաղաքական կրքերը կարծես թե հանդարտվել են: Փաշինյանի ՔՊ կուսակցության ընտրություններում տարած վճռական հաղթանակից հետո կարծես թե ամեն բան տեղն է ընկել, այլևս չկա ներքաղաքական գզվռտոց, իսկ ժողովուրդը վերադարձել է իր բնականոն առօրյային ու հոգսերին :

Ընտրություններից հետո նկատելի է դարձել երկրի ներսում ներքին տուրիզմի աճը: Հատկապես շաբաթ-կիրակի օրերին մայրաքաղաքից ու երկրի տարբեր անկյուններից դեպի հանգստի գոտիներ մեծաքանակ մեկնողների պատճառով արդեն իսկ մայրուղիների վրա նկատելի ու զգալի է ծանրաբեռնված երթևեկությունը: Ետընտրական տրամադրությունները հասարակության մոտ բավականին լավ են, մարդիկ շտապում են վայելել իրենց հանգիստը:

Ինչպես հայտնում է կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը, նախորդ կառավարության նիստից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ոստիկանապետին, որպեսզի դեպի հանգստյան գոտիներ տանող մայրուղիների վրա ՃՈ-ն խստացված ծառայություն իրականացնի՝ ճանապարհային տարբեր միջադեպերից խուսափելու համար: