Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաղեստինի նախագահը պատրաստվում է մեկնել Մոսկվա

Պաղեստինի նախագահը պատրաստվում է մեկնել Մոսկվա
Միջազգային
12:23, 10 октябрь 2023
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը առաջիկայում պատրաստվում է ժամանել Մոսկվա, «Ռոսիա-24»-ի եթերում հայտարարել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը։ 

Նոֆալի խոսքով, որը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը, ներկայումս ընթանում են այդ այցի նախապատրաստական աշխատանքները։ «Մոսկվայի հետ մենք պահպանում ենք ամենօրյա կապեր»,- հավելել է Նոֆալը՝ չպարզաբանելով մանրամասները։

Աբասը զբաղեցնում է Պաղեստինի նախագահի պաշտոնը և գլխավորում է ՖԱԹՀ շարժումը, որը վերահսկում է Հորդանան գետի Արևմտյան ափը։ Գազայի հատվածը գտնվում է ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ, որը հոկտեմբերի 7-ին հարձակվել էր Իսրայելի վրա։