Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը Մակրոնի հետ քննարկել է Աֆղանստանի իրադրությունը

Բայդենը Մակրոնի հետ քննարկել է Աֆղանստանի իրադրությունը
Միջազգային
14:26, 20 август 2021
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Էմանուել Մակրոնն օգոստսի 19-ին հեռախոսով քննարկել են Աֆղանստանի իրադրությունը, այդ թվում Քաբուլի օդանավակայանից երկրների մարդկանց տարահանման գործընթացը: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նրանք ընդգծել են Աֆղանստանի վերաբերյալ դաշնակիցների եւ ժողովրդավարական գործընկերների շրջանում սերրտ համակարգումը շարունակելու կարեւորությունը, այդ թվում հումանիտար օգնության եւ փախստականների աջակցության հարցերի շուրջը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Նրանք նաեւ ողջունել են Աֆղանստանի վերաբերյալ հաջորդ շաբաթ Յոթի խմբի վիրտուալ գագաթնաժողովի անցկացման պլանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: