Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաստատվել է Հայաստանի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի զեկույցը

Հաստատվել է Հայաստանի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի զեկույցը
Միջազգային
18:05, 22 март 2024
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստի շրջանակներում հաստատվել է Հայաստանի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի զեկույցը։ Գնահատման այս փուլը վերաբերում է «Կոռուպցիայի կանխարգելմանը և բարեվարքության խթանմանը բարձրագույն գործադիր և իրավապահ մարմիններում»։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Զեկույցի մշակմանն ու հաստատմանը նախորդել են 2023 թ. ընթացքում ԳՐԵԿՈ-ի գնահատման խմբի այցելությունը Հայաստան, լայնածավալ ուսումնասիրությունները և հարցազրույցները՝ պետական գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների և քաղհասարկության կազմակերպությունների հետ։ Զեկույցի տեքստը կհրապարակվի հաջորդ շաբաթ։