Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի և ՌԴ պաշտպանության նախարարները 2022 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի և ՌԴ պաշտպանության նախարարները 2022 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել
Միջազգային
11:01, 04 апрель 2024
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Սա նախարարների առաջին հեռախոսազրույցն է 2022 թվականի հոկտեմբերից ի վեր։

Լեկորնուն ցավակցություն է հայտնել մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, գրում է Le Monde-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ռազմական գերատեսչությանը։

Ֆրանսիացի նախարարը դատապարտել է ահաբեկչությունը և ասել, որ Փարիզը դրանում Ուկրաինայի մասնակցության որևէ ապացույց չունի։ Նա հավելել է, որ Ռուսաստանը չպետք է շահարկի «Կրոկուս»-ում Կիևի ներգրավվածության թեման, գրել է պարբերականը։

Լեկորնուն նաև դատապարտել է Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմը և հաստատել Ֆրանսիայի մտադրությունը՝ շարունակել աջակցել ուկրաինական կողմին։

Նախարարներն անդրադարձել են նաև Ելիսեյան պալատի հայտարարությանը՝ Ուկրաինա ֆրանսիական կոնտինգենտ ուղարկելու մասին։ Այս համատեքստում Շոյգուն նշել է, որ եթե դրանք գործնականում իրականացվեն, դա խնդիրներ կստեղծի հենց Ֆրանսիայի համար։

Կողմերը, այդուհանդերձ, նշել են Ուկրաինայի հարցով երկխոսության իրենց պատրաստակամությունը, մասնավորապես՝ Ստամբուլի խաղաղության նախաձեռնության համատեքստում։