Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան

Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան
Քաղաքականություն
10:16, 28 сентябрь 2022
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ իրավիճակը գնահատելու համար պատվիրակություն կուղևորվի Հայաստան: Այս մասին Լեկորնուն գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Քննարկել ենք իրադրությունն Ադրբեջանի հետ սահմանին: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ԶՈՒ-ն պետք է վերադառնա իրենց նախնական դիրքեր»,- գրել է նա: