Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը հայտնել է, որ ճանապարհ կկառուցվի Զանգիլանից Նախիջևան, այնտեղից էլ՝ դեպի Թուրքիա եւ Եվրոպա

Ալիևը հայտնել է, որ ճանապարհ կկառուցվի Զանգիլանից Նախիջևան, այնտեղից էլ՝ դեպի Թուրքիա եւ Եվրոպա
Միջազգային
13:51, 21 октябрь 2021
Հոկտեմբերի 20-ին օկուպացված Կովսականի շրջանում հանդիպումների ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ նախատեսվում է ճանապարհ կառուցել Զանգիլանից Նախիջևան, այնտեղից էլ՝ դեպի Թուրքիա և Եվրոպա։Այս մասին հայտնում է report.az-ը։

Նա նշել է, որ արդեն աշխատանքներ են տարվում զբոսաշրջության, գյուղատնտեսության, տրանսպորտի, լոգիստիկայի, շրջակա միջավայրի պահպանության և մարդկանց համար կենսական պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

«Այժմ կառուցվում է Ագալի գյուղը, Զանգիլան քաղաքի գլխավոր հատակագծի հաստատումից հետո մենք կսկսենք շինարարական աշխատանքները:  Զանգիլանը կդառնա երկրի համար շատ արդիական և նշանակալի տարածաշրջան»,- ասել է Ալիևը։