Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ուրախ եմ, որ ԱՄՆ-ն Արցախում վերսկսեց ականազերծման աշխատանքներ կատարելուն ուղղված մարդասիրական օգնությունը». Ադամ Շիֆ

«Ուրախ եմ, որ  ԱՄՆ-ն Արցախում վերսկսեց ականազերծման աշխատանքներ կատարելուն ուղղված մարդասիրական օգնությունը». Ադամ Շիֆ
Միջազգային
15:44, 03 декабрь 2021
«Ուրախ եմ, որ, երկար ուշացումից հետո Միացյալ Նահանգները Արցախում վերսկսեց ականազերծման աշխատանքներ կատարելուն ուղղված մարդասիրական օգնությունը: Միացյալ Նահանգների կողմից ավելի քան մեկ տասնամյակ ցուցաբերված ականազերծման համար օգնությունը, անկասկած, անթիվ խաղաղ բնակիչների է փրկել՝ մահից կամ վնասվածքներից»,- այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Նա նշել է, որ 2020 թվականի մարտին ԱՄՆ-ի կողմից այդ օգնությունը դադարեցնելը սխալ որոշում էր:

«Ես ուրախ եմ, որ մենք համոզեցինք Պետդեպարտամենտին վերականգնել այն։ 2020 թվականի նոյեմբերի ավերիչ պատերազմից հետո իրավիճակն ավելի կրիտիկական է դարձել։ Տարիներ շարունակ հազարավոր հայ ընտանիքներ ապրել են չպայթած զինամթերքի վախով, որոնք գտնվել ենք իրենց տների, ֆերմաների, դպրոցների և այլ հավաքատեղիների մոտ, որոնք միավորում են համայնքները: Այս որոշումը կօգնի կյանքեր փրկել»,-  գրել է  Շիֆը:

Սյուզի Սիրականյան