Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ Մինսկի խումբը ափսոսանք է հայտնել Բայրամով-Միրզոյան չկայացած հանդիպման կապակցությամբ. հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խումբը ափսոսանք է հայտնել Բայրամով-Միրզոյան չկայացած հանդիպման կապակցությամբ. հայտարարություն
Միջազգային
14:51, 05 декабрь 2021
Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում երեկ այդպես էլ տեղի չի ունեցել: Նշվածի կապակցությամբ ԵԱՀԿ Մնսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ափսոսանք է հայտնել հանդիպման ձախողման կապակցությամբ:

Հայտարարության մեջ ասվում է.

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ դեկտեմբերի 1-ին, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովի հետ Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակում։ Համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ։ Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Համանախագահներն ափսոսանք են հայտնում, որ Ստոկհոլմում հնարավոր չի եղել համատեղ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։

Նրանք պատրաստակամություն են հայտնում կազմակերպել նման հանդիպում, հենց որ հանգամանքները թույլ տան՝ շարունակելու համար սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում սկսված քննարկումները»: