Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք միշտ աջակցել ենք Մինսկի խմբին և նրա գործադրած ողջ ջանքերին՝ ուղղված կայունությանն ու անվտանգությանը». Շառլ Միշել․ տեսանյութ

Դեկտեմբերի 14–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:

Լրագրողների հետ զրույցում Շառլ Միշելը նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը կարգավորելու հարցում ԵՄ-ն աջակցում է բոլոր մյուս դերակատարների ջանքերը. «Մենք միշտ աջակցել ենք Մինսկի խմբին և նրա գործադրած ողջ ջանքերին՝ ուղղված կայունությանն ու անվտանգությանը»։ 

Նա նշել է, որ իրենք ցույց տվեցին, որ երկու կողմերի միջև ուղիղ շփումներն օգտակար են, և դրանց կարիքը կար. «Եթե մենք ուզում ենք առաջընթաց գրանցել, պետք է կարողանանք լսել մեկս մյուսին, լսել ուշադիր, թե ինչպիսի՞ն են մյուս կարծիքներն ու տեսակետները»։ 

Լրագրողների հետ զրույցում նա նաև հույս և վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը չափազանց օգտակար կլինի։ Նշել է նաև, որ ուրախ է, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ այս մակարդակի ուղիղ շփումներ կազմակերպել  երկու երկրների միջև։ 

Սյուզի Սիրականյան