Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոսել եմ ռազմագերիների և պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ որոշումները չկատարելու մասին․ Արուսյակ Ջուլհակյան

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պլենար նիստում Եվրոպայի խորհրդի տարածքում բռնի անհետացումների թեմայով բանաձևի քննարկման ժամանակ խոսել եմ հայ ռազմագերիների և պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ որոշումները չկատարելու, և այդ հարցին Նախարարների կոմիտեի միջամտության անհրաժեշտության մասին։ Արձագանքելով ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքներին՝ նաև խոսել եմ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի ջարդերի մասին։