Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունգարիայի ԱԳՆ-ն մեղադրել է Ուկրաինայի կառավարությանը ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի համար

Հունգարիայի ԱԳՆ-ն մեղադրել է Ուկրաինայի կառավարությանը ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի համար
Միջազգային
22:00, 30 март 2022
Հունգարիայի արտգործնախարար Պիտեր Սիյարտոն Ուկրաինայի կառավարությանը մեղադրել է ապրիլի 3-ին իր երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի համար։ Չորեքշաբթի նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները քննարկել են այդ հարցը հունգարական քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ հաղորդում է ТАСС-ը։

«Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը խորհրդակցել է Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանի հետ Հունգարիայի ընտրությունների արդյունքների վրա ազդելու հնարավորության մասին: Մամուլում հրապարակված այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը»,- ասել է Սիյարտոն։

Ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիայից Հունգարիայի վարչապետի թեկնածու Պիտեր Մարկի-Զայը Թվիթերում Ուկրաինայի նախագահ Զելենսկուն գրել է, որ անհամբեր սպասում է հանդիպման՝ քննարկելու ԵՄ ապագան և երկու երկրների խաղաղ գոյակցությունը։

ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ եթե ձախ կուսակցությունները գան իշխանության, անմիջապես կսկսեն զենք մատակարարել Ուկրաինային և կողմ կքվեարկեն Ռուսաստանից Եվրոպա նավթի ու գազի մատակարարումների դեմ պատժամիջոցներին։

Սիյարտոն մեկ անգամ ևս ընդգծել է, որ Հունգարիան դարձյալ ցանկանում է «զերծ մնալ» Ուկրաինայի հակամարտությունից: «Հունգարացի ժողովրդի անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել ենք զենք չփոխադրել Ուկրաինա, նաև չենք քվեարկի պատժամիջոցների օգտին, որոնք սպառնում են էներգակիրների անվտանգությանը»:

Թարգմանությունը՝ 1lurer.am