Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբինյանը ցավակցել է Քըլըչին Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարների կապակցությամբ

Ռուբինյանը ցավակցել է Քըլըչին Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարների կապակցությամբ
Միջազգային
18:15, 21 август 2022
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ ցավակցելով Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհային 2 խոշոր վթարների կապակցությամբ։

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»։

Հիշեցնենք, որ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի ներկայացուցիչ նշանակված Քըլըչը ևս ցավակցակել էր հայկական կողմին Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։