Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մակրոնի հայտարարություններն անպատշաճ են և անընդունելի». Պուտինը՝ ԼՂ հարցում ՌԴ դերակատարությանն առնչվող Ֆրանսիայի նախագահի հայտարարության մասին

«Մակրոնի հայտարարություններն անպատշաճ են և անընդունելի». Պուտինը՝ ԼՂ հարցում ՌԴ դերակատարությանն առնչվող Ֆրանսիայի նախագահի հայտարարության մասին
Միջազգային
12:29, 14 октябрь 2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, թե իբր Ռուսաստանն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասի ապակայունացման համար, անպատշաճ են և անընդունելի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Միաժամանակ, իհարկե, ես զարմանքով կարդացի երեկ Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանություններ հանդիպման արդյունքների վերաբերյալ... հոկտեմբերի 6-ին: Համարում եմ, որ այդ հայտարարությունները... դրանցում բացակայում է հակամարտության բուն ընթացքի ըմբռնումը, և ֆրանսիական, դատելով ամեն ինչից, տեղեկատվությունը կողմերի դիրքորոշման մասին, այդ պատճառով դրանք հնչում էին անպատշաճ… անընդունելի», - ասել է Պուտինը նեղ կազմով ԱՊՀ գագաթնաժողովում՝ հավելելով, որ իրենք հնարավոր է դա նորից քննարկեն Ֆրանսիայի նախագահի հետ: 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ ձգտել է ցանկացած հակամարտության կարգավորման։ «Ամեն դեպքում, Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է, որ  ցանկացած հակամարտություն կարգավորվի, այդ թվում և հարցերը, որոնք առնչվում են Ղարաբաղին և նրա շուրջը»,- Պուտինի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՌԴ նախագահը համոզված է, որ ԱՊՀ տարածքում հակամարտությունների դեպքում անհրաժեշտ է ձգտել առավելագույնս ելք գտնել ստեղծված իրավիճակից։

 «Իհարկե, ԱՊՀ շրջանակներում ամբողջ դրական փոխգործակցությամբ հանդերձ՝ պետք է հասկանալ, որ, ցավոք, երբեմն ի հայտ են գալիս տարաձայնություններ և հակամարտություններ... Իհարկե, մենք պետք է ձգտենք ելք գտնել ստեղծված իրավիճակից, որտեղ էլ որ այն առաջանա: Բարի կամք, իմ կարծիքով, բոլորն ունեն, պետք է այդ բարի կամքը առավելագույնս օգտագործենք»,- ընդգծել է Պուտինը։

Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ նախագահը նաև ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին հրավիրել է հանդիպել «ցանկացած տեղում, ցանկացած ժամանակ»: