Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը Զելենսկու հետ հանդիպմանը խոստացել է Ուկրաինային տրամադրել Patriot համակարգեր

Բայդենը Զելենսկու հետ հանդիպմանը խոստացել է Ուկրաինային տրամադրել Patriot համակարգեր
Միջազգային
11:12, 22 декабрь 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը խոստացել է Ուկրաինային տրամադրել ֆինանսական, մարդասիրական օգնություն, ինչպես նաև օգնություն «անվտանգության ոլորտում», որն անհրաժեշտ է Կիևին. խոսքը, այդ թվում նաև,   Patriot զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին է։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ 

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 21-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր հայտարարել Ուկրաինա Patriot համակարգերի մատակարարման մասին։ Այս մատակարարումները կլինեն Ուկրաինային 1,85 միլիարդ դոլարի չափով ԱՄՆ օգնության նոր փաթեթի մի մասը: