Փաշինյանը չի խնդրել օգնություն Պուտինից՝ Սյունիքում տիրող իրավիճակի հետ կապված․ Պեսկով

Միջազգային
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ժամանակ չի քննարկել Մոսկվայից օգնություն ստանալու թեման՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, Փաշինյանը օգնություն չի խնդրել։ Իհարկե հայկական կողմը ծայրահեղ անհանգստություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը կիսել է այդ մտահոգությունն ու հատկապես նշել՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտությունը: Առաջին հերթին այն դրույթը, որը վերաբերում է կրակի դադարեցման անհրաժեշտությանը։»,-ասել է Պեսկովը։