Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըստ Ադրբեջանի մեջլիսի խոսնակի՝ Հայաստանն օգտվում է ԵՄ առաքելությունից և սրում իրավիճակը

Ըստ Ադրբեջանի մեջլիսի խոսնակի՝ Հայաստանն օգտվում է ԵՄ առաքելությունից և սրում իրավիճակը
Միջազգային
12:11, 14 апрель 2023
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերելք են ապրում, հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահը Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ Վալենտինա Մատվիենկոն նշել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձևավորված վստահության և փոխըմբռնման բարձր աստիճանը։

Ըստ Ադրբեջանի Միլլի մեջլիսի մամուլի ծառայության՝ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, թե «Երևանը, օգտվելով Եվրամիության առաքելության Հայաստանում գտնվելու հանգամանքից, քայլեր է ձեռնարկում՝ սրելու իրավիճակը տարածաշրջանում և ռազմական սադրանքներ է իրականացնում Ադրբեջանի դեմ»։

azatutyun.am