Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ հակամարտության լուծումը չի կարող տեղի ունենալ առանց «գետնի վրա» խնդիրների. Գալուզին

ԼՂ հակամարտության լուծումը չի կարող տեղի ունենալ առանց «գետնի վրա» խնդիրների. Գալուզին
Միջազգային
11:13, 04 май 2023
ՌԴ փոխարտգործնախարարը պատասխանել է հարցին, թե ինչպես է ընթանում Լաչինի միջանցքի և ընդհանրապես ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը:

Նման վաղեմի և զգայուն կոնֆլիկտային իրավիճակների լուծումը, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը տեղի ունեցողը, եթե իրապես նայենք իրերին, չի կարող ընթանալ առանց որևէ անհարթությունների և «գետնի վրա» խնդիրների, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

Նա հիշեցրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ ժամանակին հաջողվել է մարել թեժ հակամարտությունը։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է հրադադարին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելուն ու խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմանը։

Այժմ, ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով, երկխոսության միջոցով գործընթացն ընթանում է կարգավորման 4 հիմնական ուղղություններով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքում, սահմանների դելիմիտացիա և հասարակական կապերի հաստատում։

Այս բոլոր ուղղություններով Ռուսաստանը այս բոլոր տարիներին ձգտել է ձեռնարկել կոնկրետ գործնական ջանքեր, և դրանցից յուրաքանչյուրում լուրջ ներուժ և հետագա առաջընթացի հիմքեր են մշակվել, նշել է Գալուզինը։

«Կարգավորման հիմնական տարրերը, իսկ հատկապես հրադադարը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առաջընթացի առանցքային ուղղությունների ձևակերպումը, այս բոլոր սկզբունքները ձևակերպվել են և սկսել իրագործվել բացառապես Ռուսաստանի և նրա նախագահի միջնորդական առաքելության շնորհիվ: Դա ինքնին արդեն լուրջ ձեռքբերում է»,- ասել է նա։