Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արևմուտքի հետ հարաբերությունները չի կարելի կորցնել. Լուկաշենկո

Արևմուտքի հետ հարաբերությունները չի կարելի կորցնել. Լուկաշենկո
Միջազգային
15:38, 11 август 2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ցանկալի է պահպանել հարաբերությունները ԵՄ երկրների հետ։

«Հիմա մենք ապրում ենք առաջին հերթին Արևելքի հաշվին՝ Ռուսաստանի, Չինաստանի։ Բայց չպետք է մոռանալ բարձր տեխնոլոգիական Արևմուտքի մասին։ Նրանք մեր կողքին են, նրանք մեր հարևաններն են՝ Եվրամիությունը։ Եվ նրանց հետ հարաբերությունները չի կարելի կորցնել: Մենք պատրաստ ենք դրան, բայց հաշվի առնելով մեր սեփական շահերը»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «ԲելՏԱ»-ն։

Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է ընդունել արևմտյան ավիաընկերությունների ինքնաթիռները, որոնց թռիչքները չեն իրականացվում Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով։ «Թեկուզ վաղը (արևմտյան ավիաընկերությունների ընդունումը): Մենք ագրեսիվ մարդիկ չենք: Եվս մեկ անգամ ընդգծում եմ՝ մենք չենք պատրաստվում որևէ մեկի հետ կռվել: Ես դա ձեզ մշտապես եմ ասում»,- նշել է Լուկաշենկոն: