Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեպքերը պատահական չեն. այդ ուժերի ներսում քաղաքական խոսույթը ավարտված է, դիմում են տեռորի

«Երբ երկիրը մտնում է դժվար որոշումների փուլ, կան խմբավորումներ, որ ակտիվանում են ու թիկունքից հարվածում։ Իրավապահ համակարգը այս դեպքերով պետք է շատ կոշտ գործի»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով ԱԺԲ-ից 3 քաղաքացիների զինված ներխուժմանը ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։

Դիտարկմանը, որ մի քանի շաբաթ առաջ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի տան և կուսակցության մասնաշենքերից մեկի մոտ էր պայթուցիկ հայտնաբերվել, և դրա հետևում էլ կանգնած էր դաշնակցական քաղաքացի, պատգամավորը նշեց. «Այս դեպքերը պատահական չեն. ՀՅԴ-ի, Ծռերի ներսում քաղաքական խոսույթը ավարտված է, դիմում են տեռորի։ Չունենալով ժողովրդի աջակցությունը՝ այդ ուժերի պայքարը երկար չի տևում»։ 

Ինչ վերաբերում  է հարցին, թե հնարավո՞ր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Ղազարյանը նշեց, որ կուսակցությունում նման քննարկումներ չկան։

Դավիթ Լևոնյան
Մանրամասները՝ տեսանյութում։