Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Twitter-ն արգելափակել է հակաադրբեջանական թեզեր առաջ տանող հայկական 35 միկրոբլոգ

Twitter-ն արգելափակել է հակաադրբեջանական թեզեր առաջ տանող հայկական 35 միկրոբլոգ
Հասարակություն
11:06, 24 февраль 2021
Twitter-ն ուսումնասիրել և հեռացրել է հայկական 35 օգտահաշիվ, որոնք կապված են եղել Հայաստանի կառավարության հետ: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում:

Նշվում է, որ օգտահաշիվները ստեղծվել էին «Ադրբեջանին թիրախավորող թեզեր առաջ մղելու» համար և «աշխարհառազմավարական առումով նպաստավոր էին Հայաստանի կառավարության համար»: Որոշ դեպքերում ստեղծվել են իբր Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների կեղծ օգտահաշիվներ, իբր Ադրբեջանում գործող լրատվամիջոցներ: Այս օգտահաշիվները սպամ են տարածել՝ նպատակ ունենալով ներգրավել հետևորդներ և այդպիսով առաջ մղել իրենց թեզերը:

Հրապարակման մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ փակվել է 130 օգտահաշիվ Հայաստանից, Իրանից և Ռուսաստանից: