Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես են ձերբակալել Ռուբեն Վարդանյանին. տեսանյութ

Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են ձերբակալել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Տեսանյութը հրապարակել է «Հայկական Վենդետա» Telegram-ալիքը։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են չորս ուժայիններ գնում տղամարդու հետևից, ենթադրաբար՝ Վարդանյանի։

Ավելի վաղ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաստատել էր Վարդանյանին ձերբակալելու փաստը՝ հրապարակելով համապատասխան լուսանկար։ Գործարարը ձերբակալվել է Լաչինի պետական սահմանի ելքի կետում՝ Ղարաբաղից Հայաստան տեղաշարժվելիս։ Ադրբեջանցի սահմանապահները նրան տեղափոխել են Բաքու՝ «համապատասխան որոշում կայացնելու»։

Վարդանյանի տիկինը ևս հաստատել է ամուսնու ձերբակալության լուրը։