Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օգնենք Անիին ապրել և իրականացնել երազանքները՝ հաղթելով քաղցկեղը

Օգնենք Անիին ապրել և իրականացնել երազանքները՝ հաղթելով քաղցկեղը
Հասարակություն
19:30, 23 июль 2021
Արյան քաղցկեղի դեմ պայքարող երիտասարդ Անիի մտերիմներն ու հարազատները հանդես են եկել դրամահավաքի նախաձեռնությամբ․  

Սիրելի ընկերներ, բարեկամներ, ծանոթներ և բոլոր ոչ անտարբեր մարդիկ: Արդեն 2 ամիս է ինչ Անին պայքարում է սուր լեյկեմիայի դեմ: Ձեր բոլորի շնորհիվ կարողացել ենք ապահովել Անիի համար բուժումը Հայաստանում: Այժմ նա ստանում է 2-րդ քիմիատերապիան: Մենք Ձեզ հետ միասին կարողացել ենք հավաքել 20.000 ԱՄՆ դոլլար որից 5000 դոլարը ծախսվել է առաջին քիմիատերապիայի ,անհրաժեշտ հետազոտությունների, անալիզների, դեղորայքի, հիվանդասենյակում կացության համար, նույնքան այժմ ծախսվում է 2-րդ փուլի համար:

Մեր հավաքածը կբավականացներ Հայաստանում բուժվելու համար, սակայն բժշկների ցուցմամբ Անիին պետք է արվի ոսկրածուծի փոխպատվաստում, որը ցավոք չի կատարվում Հայաստանում: Այժմ 2-րդ քիմիատերապիայից հետո հետագա բուժման համար, Անին պետք է տեղափոխվի Ֆրանսիա՝ ինչը պահանջում է մեծ ֆինանսական ռեսուրսներ, առանց Ձեր օգնության չենք կարող թույլ տալ այդ հսկայական ծախսերը: Փոխպատվաստման և անհրաժեշտ հետազոտման համար Ստրասբուրգի Եվրոպայի քաղցկեղի ինստիտուտը (Institut de cancérologie Strasbourg Europe) ներկայացրել է 185 646,62 եվրոյի հաշիվ, որի մի մասը գույքը վաճառելով և ամենամոտ բարեկամների աջակությամբ կարողացել ենք հավաքել: Այժմ պակասում է 61 000 EUR (71 000 USD) բուժմանը ընթացք տալու համար։ Ես հավատում եմ, որ կգտնվեն սրտացավ մարդիկ և մենք կկարողանանք գումարի մյուս մասը նույնպես հավաքել և շատ շուտով Անին կկարողանա շարունակել զբաղվել իր սիրած գործով ՝ կշարունակի դասավանդել իր այդքան սիրած իսպաներենը: Ձեր յուրաքանչյուրի ամեն մի ներդրումը անչափ կարևոր է այս բարդ ընթացքը հաղթահարելու համար: Սա այն է ինչ մենք կարող ենք անել մարդու կյանքը փրկելու համար: Խնդրում եմ բոլորիդ հնարավորինս շատ տարածել: Որքան շուտ հավաքվի անհրաժեշտ գումարը, այդքան շատ կմեծանան շանսերը փրկել ևս մեկ երիտասարդ կյանք: Կից ներկայացված են բոլոր անհրաժեշտ փասթաթղթերը:

https://drive.google.com/drive/folders/18Dx2GbYLQ4RGWVtl9N7dDnwCPaU9bx7l?usp=sharing

Փոխանցման այլ տարբերակներ՝

ArCa 5160 8800 0030 2489 Evocabank

Բանկային քարտի համար ՎՏԲ բանկ՝

5362 3400 0214 9905 Ստացող՝ Hasmik Melkumyan

Հաշվեհամարներ ՎՏԲ բանկ

AMD 16047048772100 Ստացող՝ Hasmik Melkumyan

USD 16047048772101 Ստացող՝ Hasmik Melkumyan

EUR 16047048772102 Ստացող՝ Hasmik Melkumyan

RUB 16047048772103 Ստացող՝ Hasmik Melkumyan

SBERBANK 2202200671768818 Shirkhanyan Narine

Paypal [email protected]

Idram 754633839

Telcell (նաև Сбербанк-ի հավելվածով) +374 77 04 11 84

Բոլոր հարցերի դեպքում +37477041184 (Viber, Whatsapp,Telegram)