Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հորդանան գետի Արևմտյան ափը շրջափակված է. այստեղ ապրում է մոտ 2,8 մլն պաղեստինցի

Հորդանան գետի Արևմտյան ափը շրջափակված է. այստեղ ապրում է մոտ 2,8 մլն պաղեստինցի
Հասարակություն
17:58, 09 октябрь 2023
Հորդանան գետի Արևմտյան ափին լարվածությունն աճում է, այն շրջափակվել է իսրայելական բանակի կողմից։ Այստեղ ապրում է մոտ 2,8 միլիոն պաղեստինցի։

Բնակիչները հայտնում են, որ քաղաքների և ավանների մուտքերը փակված են երկաթե դարպասներով, ցեմենտի բլոկներով և հողաթմբերով։
Որոշ տեղերում տեղադրվել են նոր ռազմական վերահսկիչ անցակետեր։ Օրվա ընթացքում որոշ ավտոլցակայաններում գոյացել են մեծ հերթեր, և սպառվել են վառելիքի պաշարները։ 

«Սա քաղաքականություն է, որը Իսրայելը կիրառում է տասնամյակներ շարունակ, որպեսզի ուղղակի պատժի ամբողջ բնակչությանը մարդկանց առանձին խմբերի գործողությունների համար»,- ասել է բնակիչներից մեկը: