Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական սադրանքին դիմակայելու ընթացքում զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երեք անչափահաս երեխայի հայր էր. Կռվել էր 44-օրյա պատերազմում․ pastinfo.am

Ադրբեջանական սադրանքին դիմակայելու ընթացքում զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երեք անչափահաս երեխայի հայր էր. Կռվել էր 44-օրյա պատերազմում․ pastinfo.am
Հասարակություն
16:51, 28 июль 2021
Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երեք անչափահաս տղաների հայր է։ Գավառի քաղաքապետարանից հայտնեցին «Փաստինֆո»-ին։

Գևորգյանը ծնվել էր 1983 թվականին Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում։ Ընտանիքի միակ որդին էր, ուներ կրտսեր քույր։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը շարունակել էր իր ծառայությունն արդեն որպես սպա։ Հիմնականում ծառայել է Վարդենիսում, Քարվաճառում։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։